Հայերեն
English
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ և ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»
Ներբեռնել համաժողովի ծրագիրը
RATIFICATION OF THE STATUTE OF THE INTERNATIONAL CRIMINAL COURT BY THE REPUBLIC OF ARMENIA: PROBLEMS AND PROCESS
Download Conference Programme
Գլխավոր
2011-10-17 ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲԱՐԴ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Հոկտեմբերի 4-ին Եվրոպայի խորհրդի պառլամենտական վեհաժողովն ընդունեց «Ազգային ինքնիշխանությունը և պետականությունը ժամանակակից միջազգային իրավունքում. հստակեցման անհրաժեշտություն» վերտառությամբ 1832 բանաձևը (հասանելի է http://assembly.coe.int/Mainf.asp?link=/Documents/AdoptedText/ta11/ERES1832.htm կայքում), որն ի թիվս այլոց անդրադառնում է տարածքային ամբողջականության սկզբունքի, ինքնորոշման սկզբունքի շրջանակների, Եվրոպայում անջատողական շարժումների վերաբերյալ հարցերին:

2011-10-02 ՊԱՂԵՍՏԻՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՄԱԿ-ԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ (ՀԱՄԱՌՈՏ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ)

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի ամենաքննարկվող հարցերից մեկը Պաղեստինյան Իշխանության ՄԱԿ-ին անդամակցելն է:
Նախագահ Մահմուդ Աբբասը իր դիմումի հիման վրա հայցում է ՄԱԿ-ին Պաղեստինի լիարժեք անդամակցություն: Պաղեստինի անդամակցությունը վերջակետ կդնի տասնամյակներ տևած ինքնորոշման իրավունքի իրացման համար մղվող պայքարին: Ինքնորոշման համար պայքարող ժողովուրդների, ինչպես նաև միջազգային իրավունքում Պաղեստինի օրինակը հանդիսանում է ամենաոգեշնչողներից մեկը, քանզի այն հանդիսանում է ինքնորոշման իրավունքի իրացման հաջողված օրինակներից մեկը:  

2011-09-24 ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Իր անդամակցությունից (23.11.2002) ի վեր` Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՄՀ) պարտավորվել էր հանդես գալ որպես պատասխանող: Հայցը ներկայացվել էր ԱՄՀ անդամ Ուկրաինայի կողմից, որը նույնպես կազմակերպության անդամ դառնալուց ի վեր առաջին անգամ էր մասնակից դառնում վեճերրի լուծման ընթացակարգին և հայց ներկայացնում կազմակերպության այլ անդամի դեմ:

2011-08-12 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ - ՄԻԶԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԱՐԵԳԻՐՔ

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը կազմակերպում է Միջազգային և համեմատական իրավունքի հայկական տարեգրքի տպագրույթունը, որի նպատակով հայտարարվում է թեմատիկ հոդվածների մրցույթ, որի արդյունքում կհավաքագրվեն տպագրության համար ներկայացվող չափանիշներին համապատասխանող հոդվածները: Խմբագրական խորհուրդը կազմված է ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան իրավագետներից: